Armenia Lacrosse Logo

Կապ մեզ հետ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

Ջոնի Մուրադյանն ու Հայր Շնորհք Սուինն իրականացնում են իրենց վաղեմի երազանքը՝ տարածել լաքրոսը Հայաստանի երիտասարդության շրջանակում։ Երազանքն իրականություն է դառնում շուրջ 30 տարի անց։

Johnny Mouradian Team Canada Coach

Ջոնի Մուրադյան

National Lacrosse League and Team Canada Hall of Famer

Father Shnorhk Souin, Armenian Priest

Հայր Շնորհք Սուին

Հայ Առաքելական եկեղեցու քահանա Միացյալ Նահանգներում

Mher Saribekyan

Մհեր Սարիբեկյան

Թվային մենեջեր և տեխնիկական համակարգող

ՀԵՏԵՎԻՐ ՄԵԶ

Ջոնի Մուրադյան

Ջոնի Մուրադյանը Հայաստանի լաքրոսի ֆեդերացիայի համահիմնադիրն է և Հայաստանում լաքրոսի տարածման գլխավոր շարժիչ ուժը: 

Ջոնին լաքրոս խաղալու մեծ փորձ ունի բոլոր տարիքային խմբերում և բոլոր մարզական մակարդակներում ՝ միջին և ավագ դպրոցից մինչև քոլեջ, ինչպես նաև պրոֆեսիոնալ և ազգային թիմերի հետ: Նա նաև ունի իր սեփական լաքրոս թիմը, որը նույնպես հայտնի է:  

Լաքրոսի Ազգային Լիգա

Ջոնին հանդես է գալիս և՛ որպես գլխավոր տնօրեն, և՛ որպես սեփականատեր:

Ջոնին հաղթել է աշխարհի ինը պրոֆեսիոնալ առաջնություն՝

  • Buffalo Bandits - 1992, 1993 և 1996 թվականներին
  • Toronto Rock - 1999, 2000, 2002, 2003 և 2005 թվականներին
  • Washington Stealth - 2010 թվականին

Որպես գլխավոր տնօրեն՝ նա ռեկորդակիր է եղել հինգ NLL առաջնություններում ՝ երեքը Buffalo Bandits-ով և երկուսը Toronto Rock-ով

International Box Lacrosse

Ջոնին պաշտոններ է զբաղեցրել որպես Կանադայի ազգային փակ ծրագրի գլխավոր տնօրեն, նախագահ և ծրագրի տնօրեն: Իր ղեկավարության օրոք Կանադայի հավաքականն աշխարհի առաջնությունում գրանցել է 23-0 ռեկորդային հաշիվ ։2003, 2007, 2011 և 2015 թվականին նվաճել է չորս ոսկե մեդալ։ 

International Field Lacrosse

Խաղացել է 1974 (Մելբուրն, Ավստրալիա) և 1978 (Մանչեսթեր, Անգլիա) Կանադայի ազգային դաշտային լաքրոսի թիմերում. 1978 թվականին Կանադայի հավաքականը նվաճել է ոսկե մեդալ։ Ջոնին եղել է մարզչի օգնական Կանադայի չորս ազգային դաշտային լաքրոսի թիմերում, որոնք մասնակցել են աշխարհի առաջնությանը ։ 1982 Բալթիմոր (բրոնզ), 1986 Տորոնտո (Արծաթ), 1990 Պերտ (Արծաթ) և 1998 Բալթիմոր (Արծաթ):

2010 թվականին նա եղել է Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչը և նվաճել է արծաթե մեդալ Անգլիայի Մանչեսթեր քաղաքում կայացած աշխարհի դաշտային լաքրոսի առաջնությունում։

Հայր Շնորհք Սուին

Տ. Շնորհք Սուինը Հայաստանի լաքրոսի ֆեդերացիայի համահիմնադիր է, Հայ առաքելական եկեղեցու քահանա, հոկեյիստ և լաքրոսի սիրահար:  Տ. Շնորհքը այն երազողներից է, որը «Արարչի խաղը» բերել է «Արարչի երկիր» Հայաստան։ 

Մհեր Սարիբեկյան

Մհեր Սարիբեկյանը Հայաստանի լաքրոսի ֆեդերացիայի համահիմնադիրն է և Հայաստանի լաքրոսի ֆեդերացիայի տեխնիկական համակարգող և թվային արտադրանքի տնօրենը:  

Նա նաև հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի և Հայաստանի կապող օղակ։ 

hyArmenian